«Քեզ աջակցում էր գրեթե ամբողջ Վրաստանը». Կիկաբիձեն տեսաուղերձով դիմել է Զելենսկիին (տեսանյութ)
Վրացի երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն շնորհավորական տեսաուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որում ընդգծել է, որ «պատիվ ունի» նրան իր ընկերն անվանելու, հայտնում է tvc.ru-ն:
«Թանկագին Վոլոդյա, պատիվ ունեմ քեզ իմ ընկերն անվանելու, սակայն այսօրվանից քեզ՝ ավելի ճիշտ Ձեզ, դիմելու եմ համայն Ուկրաինայի նախագահ»,-ասել է երգիչը՝ ընդգծելով, որ ինքը, իր ընկերներն ու գրեթե ամբողջ Վրաստանն ընտրությունների ժամանակ աջակցում էին Զելենսկիին:
Արտիստն Ուկրաինայի նորընտիր ղեկավարին մաղթել է «խելամիտ կառավարել ահռելի երկիրը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում Զելենսկին, հավաքելով ձայների 73,22%-ը, հաղթել էր գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:










