5-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանավորների ճամբարային հավաքներ

17:44 • 02.05.19

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները մարտադաշտում կատարելագործելու և մարտական պատրաստականության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանավորների ճամբարային հավաքներ: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից: