Միսիսիպի գետը դուրս է եկել ափերից և հեղեղել Դևոնփորթ քաղաքը (տեսանյութ)

21:28 • 02.05.19

Ամերիկյան Այովա նահանգի մեծությամբ երրորդ Դևոնփորթ քաղաքը հեղեղվել է՝ չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին՝ ուղղված ջրամբարի պատնեշն ամրացնելուն:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ափերից դուրս եկած Միսիսիպի գետը կոտրել է այն, ինչից հետո ջուրը լցվել է քաղաք: Տեղի իշխանությունները ջրապատնեշն ամրացրել են ավազի պարկերով, սակայն այն չի դիմացել ջրի հոսքին:

Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Բնակիչներին տարհանում են փրկարարները: