Ավստրալիայում 3 աչք ունեցող օձ են հայտնաբերել

23:55 • 02.05.19

Ավստրալիայում վայրի բնությանը հետևող մասնագետները երեք աչք ունեցող տարօրինակ օձի լուսանկար են հրապարակել, որին հայտնաբերել էին մայրուղու վրա:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, համացանցում լուսանկարը հրապարակելուց հետո կենդանուն անվանել են «յուրահատուկ»՝ սողունի գանգի արտասովոր կառուցվածքի պատճառով:

«Օձը յուրահատուկ է, ռենտգենտ հետազոտությունը ցույց է տվել, որ դա երկու առանձին գլուխներ չեն, որոնք միահյուսվել են, այլ հավանաբար մեկ գանգ է հավելյալ աչքով: Երեք աչքն էլ գործնական են», - ասվում է Վայրի բնության ծառայության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:  

Արտասովոր օձի լուսանկարով 15 000 անգամ կիսվել են, ինչպես նաև մոտ 10 000 մեկնաբանություն թողել: