Ստամբուլում Աֆղանստանի քաղաքացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ

14:07 • 02.05.19

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Էսենյուրթ թաղամասում Աֆղանստանի քաղաքացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների տվյալներով՝ ծեծկռտուքին ավելի քան 20 մարդ է մասնակցել, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, Աֆղանստանի 2 քաղաքացի է մահացել, ևս 3-ը վիրավորվել են, որից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ծեծկռտուքի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: