Մալայզիայում կապիկները հարձակվել են հրշեջ մեքենայի վրա. տուժած հրշեջները հոսպիտալացվել են (լուսանկարներ)

11:25 • 03.05.19

Մալայզիայում կապիկները հարձակվել են հրշեջ մեքենայի վրա, ինչի հետևանքով ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Bernama-ն՝ ոստիկանությանը հղումով:

Հայտնի է, որ մեքենան ուղևորվում էր դեպի երկրի արևմտյան հատվածում գտնվող Գերիկ քաղաք: Կապիկների խումբն անսպասելիորեն հարձակվել է մեքենայի վրա, ինչի հետևանքով շարժիչի աշխատանքը խափանվել է, և փոխադրամիջոցը կողաշրջվել է:

Ոստիկանության փոխանցմամբ՝ վարորդը փորձել է խուսափել կապիկներից, սակայն բլրի վրա շրջադարձ անելու ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը: Միջադեպի հետևանքով տուժել է հինգ հրշեջ, որոնք հոսպիտալացվել են:

 

Image result for Monkeys cause crash on highway, firemen injured

Image result for Monkeys cause crash on highway, firemen injured