Մահացել է «Աստղային պատերազմներ»-ում Չուբակայի դերակատար Պիտեր Մեյհյուն
ԱՄՆ Տեխաս նահանգում 74 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ «Աստղային պատերազմներ» օրիգինալ եռապատման մեջ Չուբակա հերոսին մարմնավորած դերասան Պիտեր Մեյհյուն:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, դերասանը մահացել է ապրիլի 30-ին՝ շրջապատված ընտանիքի անդամներով:
Հայտնի է, որ «Աստղային պատերազմներ»-ի առաջին երեք ֆիլմում և պրիքվելներում նկարահանված Մեյհյուն, անտեսելով առողջական խնդիրներն ու անվասայլակով տեղաշարժվելու փաստը, հավաքել է վերջին ուժերն ու ևս մեկ անգամ սիրված հերոսին մարմնավորել «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմում:
«Նա իր սիրտն ու հոգին էր դրել այդ դերի մեջ»,-նշել է հանգուցյալի ընտանիքը:
Կինոպատումի շրջանակում նրա գործընկերներն իրենց ցավակցությունն են հայտնել Մեյհյուի մահվան առնչությամբ՝ նշելով, որ նա հրաշալի դերասան էր և ընկեր:















