Վրաերթի ենթարկված Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի պետը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

10:23 • 03.05.19

Այսօր Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Նալբանդյանն աշխատում էր Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչությունում՝ որպես բաժնի պետ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։