Երևանում վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում
09:44 • 03.05.19
Մայիսի 3-ին, ժամը 00:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Placeholder










