Մեքսիկայում մահացած են գտել «Միսս Ուրուգվայ-2006» մրցույթի հաղթողին
Ուրուգվայի 2006 թվականի գեղեցկության մրցույթի հաղթող Ֆաթիմի Դավիլային մահացած են գտել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հյուրանողներից մեկում: 31-ամյա կնոջ մարմինը գտել են լոգարանում: Մահվան պատճառը չի հաղորդվում: Այս մասին հայտնում է Universal-ը:
Մեխիկոյի դատախազությունը պաշտոնապես հաստատել է մահացած օտարերկրացու փաստը, սակայն չի նշվում ոչ նրա քաղաքացիությունը, ոչ էլ ազգանունը: Իրենց հայրենակցուհուն նկարներով ճանաչել են Ուրուգվայում:
Հիշեցնենք, որ 2018 թ. սկզբին Մեխիկոյի Էկատեպեկե ավանում գտել էին մեկ այլ մոդելի մարմին` սպանության հետքերով: Վերջինս Վենեսուելայից էր: Մարդասպանն ամբողջովին այլադակել էր նրա դեմքը: 2017 դեկտեմբերին Մեխիկոյում սպանվել էր արգենտինացի մոդել, մինչ այդ Սան Պեդրոյի ակումբներից մեկում տեղի ունեցած խնջույքից հետո սպանվել էր ևս մեկ վենեսուելացի մոդել:










