Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է մեկով
Նոր Զելանդիայի հիվանդանոցներից մեկում այսօր մահացել է 46-ամյա տղամարդը, ով տուժել էր Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում մարտի 15-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է Նոր Զելանդիայի ոստիկանության պաշտոնական կայքը:
Տղամարդն ահաբեկչության թվով 51-րդ զոհն էր: Մինչ այդ զոհերի թիվը 50-ն էր: Հաղորդվում է, որ Քրայսթչերչի ահաբեկչության գործը նորզելանդական ոստիկանության կողմից մինչ այժմ հետաքննված ամենախոշոր քրեական հանցագործությունն է: Ահաբեկչության համար ձերբակալված 28-ամյա Բրենթոն Տարանտն իր արարքը բացատրել էր Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ:










