Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

11:26 • 03.05.19

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.

Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»: