Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բեռնատարը հարվածել է Boeing-ին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեխնիկական ծառայության բեռնատարը հարվածել է կայանված Nordwind Airlines ավիաընկերության մարդատար Boeing ինքնաթիռին: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, տուժել է մեկ մարդ:
Աղբյուրը հայտնում է, որ բախման արդյունքում տրանսպորտային երկու միջոցներն էլ լրջորեն վնասվել են: Բացի այդ, տուժել է բեռնատարի վարորդը: Նշվում է, որ վթարի պատճառ է հանդիսացել հենց բեռնատարի վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է և նա կորցրել է մեքենայի կառավարումը:










