Լիակատար խելահեղություն. «Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսուհին պատմել է վերջնամասի մասին

21:26 • 04.05.19

Ամերիկյան «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Էմիլիա Քլարկը Ջիմմի Քիմմելի հաղորդմանը հյուրընկալվելիս պատմել է հեռուստասերիալի առաջիկա սերիաների մասին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, դերասանուհու խոսքով՝ սերիալի վերջին եթերաշրջանի վերջնամասը «լիակատար խելահեղություն» է լինելու և ավելի շատ կզարմացնի երկրպագուներին, քան բոլոր նախորդ սերիաները:

«Վերջին երեք սերիան խենթություն են, հատկապես հինգերորդը: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը բոլորն էլ խելահեղ են», - ասել է հանրահայտ սերիալում «թևավոր վիշապների մոր» կերպարը մարմնավորող դերասանուհին:

Նա խորհուրդ է տվել հանդիսականներին գտնել ամենամեծ էկրանը, որպեսզի ամբողջությամբ զգան իրենց առաջ բացվող տեսարարններից եկող հույզերի պայթյունը:

«Գահերի խաղը» սերիալը նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա, որում գործողությունները տեղի են ունենում 2 հորինված մայրցամաքում, որտեղ մի քանի արիստոկրատ ընտանիքներ պայքարում են Վեստերոսի թագավորություններում իշխանություն հաստատելու համար: Վերջին՝ ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին:

 

Լիակատար խելահեղություն. «Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսուհին պատմել է վերջնամասի մասին