Ակտիվիստները ձվեր են նետել և տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը «մանուկների շրջանում այլասերում» է տարածում

23:57 • 04.05.19

Մի խումբ ակտիվիստներ այսօր տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ մանուկների շրջանում այլասեռում է տարածում:

Գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։ Այն նկարներով պատմում է երեխայի մարմնին «վտանգավոր և «վատ» հպումների մասին»:

Ակտիվիստների թվում եղել է Վահագն Չախալյանը, որին այս գործով արդեն ոստիկանություն են կանչել:

«Հրատապությանը» հղում անելով՝  հետաքննիչը չհամաձայնվեց, որպեսի երկուշաբթի մոտենամ: Հավաքվելու անհրաժեշտություն չկա, ես փաստաբանի հետ կմոտենամ, հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ:

Հ.գ. Մեր գործն արդար է, ինչ անում ենք, մեր երեխաների ապագայի համար ենք անում, Պայքար մինչև հաղթանակ:

Հ.հ.գ. ԴԵՄ Եմ ԱԶԳԻՍ ֆիզիկական ոչնչացմանը, դեմ եմ 21-րդ դարի «փափուկ ուժով ցեղասպանությանը»,-գրել է նա:

Միջոցառման կազմակերպիչներից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը:

ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,-ասված է հաղորդագրության տեքստում:

Livenews.am կայքը միջադեպի մասին տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.