ԱԳ նախարար Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

16:40 • 05.05.19

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։