ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե ոչ
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բռնկվել էր վթարային վայրէջք կատարելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 41 մարդ։










