Բանգկոկում հազարավոր մարդիկ հավաքվել են փողոցներում՝ տեսնելու Ռամա Х-ի թագադրման առթիվ անցնող շքերթը

17:28 • 05.05.19

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի (Ռամա Х) թագադրության առթիվ Բանգկոկի պատմական կենտրոնով կիրակի անցնում է արքայական շքերթը:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, եռօրյա թագադրության երկրորդ օրը մեկնարկել է Մեծ թագավորական պալատի գահասենյակում՝ միացագրի հանձնմամբ և Ռամա Х-ին թագավորական տիտղոս շնորհելով:

Բացի այդ, տեղի է ունեցել թագավորական ընտանիքի անդամների տիտղոսների շնորհումը: Օրվա երկրորդ կեսին սկսվել է հանդիսավոր քայլերթը, որը տևելու է 3-5 ժամ: Քայլերթի ժամանակ Նորին Մեծությունը ողջունում է հավաքվածներին և մի քանի անգամ կանգառ է կատարում տաճարների մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Բուդդային:

Հազարավոր մարդիկ դեղին վերնաշապիկներով հավաքվել են ճանապարներին՝ տեսնելու համար նոր արքային և հարգանքի տուրք մատուցելու նրան: Չնայած 40 աստիճան ջերմությանն՝ ըստ Ցելսիուսի, թաիլանդցիներից շատերը փողոցներում տեղ են զբաղեցրել մի քանի օր առաջ: