Խոշոր ավտովթար Ոստիկանության շենքի մոտ, երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Խանջյան փողոցից դեպի Հերացի տանող հանգույցի ստորգետնյա անցումում՝ Ոստիկանության շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Դեպքի վայրից Tert.am-ի թղթակիցը հայտնեց, որ երթևեկության ստորգետնյա հատվածում իրար էր բախվել երկու մեքենա՝ «Մերսեդես» և LADA մակնիշի: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության երկու բրիգադ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:










