Ուրուգվայի միջազգային կինոփառատոնում կայացել է «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի շնորհանդեսը
2019թ. ապրիլին Ուրուգվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում կայացավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի՝ «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի հարավ-ամերիկյան պրեմիերան։
Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմ արտադրությունում։ Այն անդրադառնում է ռուս զինվորի կողմից 2015թ.-ին Գյումրիում կատարած սահմռկեցուցիչ ոճրագործությանը։
Ներշնչվելով իրական դեպքերից՝ հեղինակներն ստեղծել են գեղարվեստական մի պատում, որտեղ առաջնային է դառնում ազգային արժանապատվության և անձնազոհության գաղափարը։
Ֆիլմը մասնակցում էր Ուրուգվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական՝ մրցութային ծրագրում, ուր ընդգրկված էին 15 ֆիլմեր՝ համաշխարհային համբավ վայելող կինոռեժիսորների կողմից և ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Վենետիկի և Ռոտտերդամի կինոփառատոններից։
Ուրուգվայի միջազգային կինոփառատոնը, որը տարիներ ի վեր տեղի է ունենում ազգային Սինեմատեկում առանձնանում է կինոաշխարհում ընդգրկելով միայն հեղինակային բարձրաժեք ֆիլմեր։ Այն Լատինական Ամերիկայում դասակարգվում է առաջին եռյակում։
Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե հանդիսատեսի և թե պրոֆեսիոնալների շրջանակներում, ինչի վկայությունն են բազմաթիվ հրավերներն այլ միջազգային կինոփառատոններից՝ Երուսաղեմի, Տուրինոյի, Լոնդոնի, Չիկագոյի, Մանհեյմի, Տալլինի և այլն։
Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի հեղինակած մեկ տասնյակից ավելի ֆիլմերը մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների, ստանալով մրցանակներ և լայն արձագանք մամուլում։
Նրանք միջազգային կինոհանրությանը հայտնի են իրենց «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ ֆիլմերով։
«Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը օգտագործել են զանգվածային ցույցերի տեսարաններ, որոնք արգասիքն են այն բանի, ինչը հայտնի է որպես Գյումրու կոտորած։ Սակայն նրանք իրական իրադարձությունների հիման վրա ստեղծել են մի պատում, որն իր այլաբանական բնույթով վերլուծում է տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը:
Ֆիլմի մեջ զինվորին անվանում են Իվան, ինչպես ռուսական ժողովրդական բանահյուսության մեջ՝ Հիմար Իվանը, ով անթաքույց՝ «անմեղսունակությունից» չի վախենում սարսափելի արջից: Այս ավանդական առակը, ի դեպ, հաջողությամբ օգտագործվում է որպես պատումի համախմբման աղբյուր՝ յուրօրինակ ոճով զարդարված մանկական գեղեցիկ ներկայացմամբ:
Ճանաչված ռեժիսորների նոր աշխատանքը կենտրոնանում է դրամայի հետևանքների վրա, որոնք ներկայացվում են արքետիպային նիշերի միջոցով, խորհրդանշելով իրադարձություններից առաջացած արձագանքները: Բայց մարդկային բնույթը անկանխատեսելի է»,- ֆիլմի մասին ասել է փառատոնի գեղարվեստական տնօրեն՝ կինոգետ Ալեխանդրա Թրելլեսը։.jpg?1557327554601)










