Անջելինա Ջոլին հրաժարվել է Սելին Դիոնի կյանքի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերում նկարահանվելուց. Star Hit
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի և կանադացի երգչուհի Սելին Դիոնի ընկերական հարաբերությունները խզվել են այն բանից հետո, երբ դերասանուհին հրաժարվել է Դիոնի մասին պատմող ֆիլմում նրան մարմնավորելուց: Այս մասին հաղորդում է Star Hit պարբերականը՝ բանիմաց աղբյուրին հղումով:
Նշվում է, որ հանրահայտ երգչուհին ցանկացել է իր մասին ինքնակենսագրական ֆիլմ նկարահանել, իսկ որպես գլխավոր դերի հավակնորդ Ջոլիին է տեսել, սակայն վերջինս հրաժարվել է դերից:
Աղբյուրի խոսքով՝ դերասանուհու մերժումը Դիոնի համար անսպասելի է եղել, և վերջինս շոկի է ենթարկվել: Ինքը՝ Ջոլին, մերժումը բացատրել է զբաղվածությամբ և ժամանակի սղությամբ:
«Երկար տարիներ է, ինչ Սելին Դիոնը մտածում է իր կյանքի մասին մյուզիքլ նկարահանել: Նա ցանկանում էր, որ ֆիլմը նվիրված լինի իր երեխաներին, երկրպագուներին, և անակնկալի է եկել, երբ Անջելինան հրաժարվել է դերից», - նշել է աղբյուրը:
Հայտնիներն առայժմ չեն մեկնաբանել վեճի մասին լուրերը:










