Իսպանիայում մահացել է բրիտանացի կատակերգու դերասան Ֆրեդի Սթարը
Իսպանիայում 76 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի բրիտանացի կատակերգու դերասան Ֆրեդի Սթարը, գրում է thesun.co.uk-ը: Մահվան լուրը հաստատել է արտիստի մենեջերը:
Սթարի մարմինը հայտնաբերվել է Կոստա դել Սոլում՝ դերասանի տանը:
Հաղորդվում է, որ 2011 թվականին դերասանը սրտի նոպա է ունեցել:
Ֆրեդի Սթարն առավել հայտնի է եղել 1970-1980-1990-ականներին:
Սթարը ստիպված է եղել վաճառել Մեծ Բրիտանիայում իր տունը և տեղափոխվել Իսպանիա՝ սեռական բռնության մասին դատական գործը պարտվելուց հետո:












