Ազնավուրի հավաքածուի՝ 2,5 մլն եվրո գնահատվող քանդակն աճուրդի կհանվի

23:28 • 13.05.19

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Christie’s աճուրդի տունը վաճառքի կհանի ժամանակակից արվեստի, քանդակագործության և գրաֆիկայի ամենահայտնի ներկայացուցիչների մեկի՝ Ժարմեն Ռիշյեի երկու գործերը, որոնք վերջին տարիներին լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասնավոր հավաքածուի մաս են կազմել, գրում է Le Figaro պարբերականը:

Ռիշյեի քանդակներից մեկը գնահատվում է 1,5-2,5 մլն եվրո, մյուսը՝ Plaque Tesconi անունով, 60-80 հազար եվրո է գնահատվում:

Հայտնի է, որ Ազնավուրը, լինելով ժամանակակից արվեստի մեծ սիրահար, ֆրանսիացի արվեստագետի առաջին գործը ձեռք է բերել իր ընկերոջից:

Աճուրդը կկայանա հունիսի 4-ին Փարիզում:

Ազնավուրի հավաքածուի՝ 2,5 մլն եվրո գնահատվող քանդակն աճուրդի կհանվի