Ամալ և Ջորջ Քլունիները՝ Հռոմում Catch-22 սերիալի պրեմիերային (լուսանկարներ)

13:59 • 14.05.19

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին, ներկա են գտնվել Հռոմում Catch-22 սերիալի պրեմիերային: Ջորջ Քլունին հանրությանն է ներկայացրել իր նոր նախագիծը, որում նա հանդես է եկել և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես պրոդյուսեր, գրում է tatler.ru-ն:

Ամուսինները կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար՝ միմյանց ձեռք բռնած ու հայացքներով փոխանակվելով: 

Սերիալը նկարահանվել է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի՝ 1961 թվականին հրատարակված նույնանուն գրքի հիման վրա: Այն պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին, որի գլխավոր հերոսն է կապիտան Յոսարիանը: 

Նշվում է, որ սերիալը 6 մասից է բաղկացած: 

 

Амаль и Джордж Клуни

Амаль и Джордж Клуни

Амаль и Джордж Клуни

Амаль Клуни

 

 

Ամալ և Ջորջ Քլունիները՝ Հռոմում Catch-22 սերիալի պրեմիերային (լուսանկարներ)