Հրապարակվել է Մեթ Դեյմոնի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ Ford v Ferrari ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
20th Century Fox կինոստուդիան ներկայացրել է Ford v Ferrari («Ֆորդը Ֆերարիի դեմ») ֆիլմի դեբյուտային թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Մեթ Դեյմոնը և Քրիստիան Բեյլը: Տեսահոլովակը հայտնվել է ընկերության յութուբյան էջում:
Ֆիլմը նվիրված է Ford և Ferrari ավտոընկերությունների դիմակայության պատմությանը, որոնք զբաղվում են ոչ միայն սերիական ավտոմեքենաների արտադրությամբ, այլև մրցարշավային մեքենաների ստեղծմամբ:
Ֆիլմում պատմվում է Լը Մանում 1966 թվականին անցկացված մրցաշարի ժամանակ թիմերի մրցակցության մասին:
Ֆիլմն էկրաններին կհայտնվի 2019 թվականի նոյեմբերի 14-ին:










