49 մլն դոլար. «Գոձիլա»-ն գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը, «Ալադին»-ը 2-րդն է

12:21 • 03.06.19

Ամերիկյան Warner Bros. կինոստուդիայի «Գոձիլա. Հրեշների արքան» ֆիլմը, որի նկարահանման համար ծախսվել է 200 մլն դոլար, անցած հանգստյան օրերին գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը՝ հավաքելով 49 մլն դոլար, գրում է dailymail.co.uk-ը: 

Այնուհանդերձ, վերլուծաբանների կարծիքով, այս ցուցանիշը հիասթափեցնող է, քանի որ Գոձիլայի մասին նախորդ ֆիլմը (2014թ.) պրեմիերային հաջորդած առաջին հանգստյան օրերին հավաքել էր 93 մլն դոլար:

Երկրորդ տեղում Disney-ի «Ալադին»-ն է՝ 42,3 մլն դոլար ցուցանիշով: Ֆիլմի ռեժիսորը Գայ Ռիչին է: Դրանում գլխավոր դերերից մեկը կատարում է Ուիլ Սմիթը:

Եռյակը եզրափակում է Paramount-ի արտադրության «Ռոքեթմենը»-ը, որը բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնի մասին կենսագրական ֆիլմ է: Անցած հանգստյան օրերին այն հավաքել է 25 մլն դոլար:

 

 

 

 

49 մլն դոլար. «Գոձիլա»-ն գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը, «Ալադին»-ը 2-րդն է