Disney-ը հրապարակել է «Առյուծ արքան» ֆիլմի նոր թիզերը, որում հնչում է երգչուհի Բեյոնսեի ձայնը (տեսանյութ)
Ամերիկյան Disney ստուդիան YouTube-ում հրապարակել է «Առյուծ արքան» ֆիլմի նոր թիզերը, որում հնչում է երգչուհի Բեյոնսեի ձայնը:
Լեգենդար մուլտֆիլմի նոր տարբերակում Բեյոնսեն հնչյունավորել է Նալա էգ առյուծին:
«Սիմբա, դու պետք է թագավոր դառնաս: Վերադարձի՛ր տուն»,- ասում է նա:
Ֆիլմում դերերը հնչյունավորել են նաև Չիվետել Էջիոֆորը, Սեթ Ռոգենը, այլք:
Ջոն Ֆավրոյի ֆիլմի պրեմիերան սպասվում է ամռանը՝ հուլիսի կեսերին: Սցենարը գրել է Ջեֆ Նաթանսոնը:










