Forbes-ը հաստատում է. Ջեյ Զին դարձել է պատմության մեջ առաջին միլիարդատեր հիփ հոփ արտիստը

12:58 • 04.06.19

Ամերիկացի ռեփեր, հիփ հոփ կատարող Ջեյ Զին յուրատեսակ ռեկորդ է գրանցել՝ դառնալով միլիարդատիրոջ կարգավիճակ ունեցող առաջին հիփ հոփ արտիստը, գրում է Daily Mail-ը՝ հեղինակավոր Forbes հանդեսին հղումով:

Forbes-ի տվյալներով՝ Ջեյ Զին ահռելի հարստությունը կուտակել է հաջողակ ընկերությունների, սթրիմինգային ծառայության, հեռանկարային ներդրումների և անշարժ գույքի հետ կապված գործարքների շնորհիվ:

Նշվում է, որ 49-ամյա երաժիշտն ունի արվեստի գործերի 70 մլն դոլարանոց հավաքածու, 50 մլն դոլարի անշարժ գույք, 220 մլն դոլար կանխիկ գումար և ներդրումներ, 75 մլն դոլարանոց երաժշտական կատալոգ, 175 մլն դոլար արժողությամբ երկու ընկերություն:

«Եվ սա դեռ միայն սկիզբն է: Պատկերացնո՞ւմ եք, թե նա ինչ նվաճումների կարող է հասնել»,-Forbes-ի հետ զրույցում ասել է պրոդյուսեր Սվիզ Բիթզը:

Աղբյուրը հավելում է, որ Ջեյ Զիի կնոջ՝ աստղային երգչուհի Բեյոնսեի կարողությունը գնահատվել է 350 մլն դոլար:

Forbes-ը հաստատում է. Ջեյ Զին դարձել է պատմության մեջ առաջին միլիարդատեր հիփ հոփ արտիստը