Օքսֆորդում մարդանման ռոբոտը կբացի արվեստի իր առաջին ցուցահանդեսը՝ բաղկացած հեղինակային աշխատանքներից (լուսանկարներ)

21:41 • 05.06.19

Հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում մարդանման ռոբոտը սեփական աշխատանքների ցուցահանդեսը կբացի, գրում է Daily Mail-ը:

Աիդա անունով ռոբոտը, որն անվանվել է մաթեմաթիկոս Ադա Լավլեյսի պատվին, առաջին ուլտրաիրական ռոբոտն է, որն ունակ է ներքին տեսախցիկի և մատիտի օգնությամբ իրական մարդկանց նկարել:

Ռոբոտի գործերի ցուցադրությանը կներկայացվի նրա ստեղծագործությունների հավաքածուն, որի ցուցանմուշներն արվել են Օքսֆորդի համալսարանում ստեղծված ալգորիթմերի շնորհիվ:

Ցուցահանդեսին կներկայացվեն նկարներ, կտավներ, քանդակներ, որոնց հիմնական թեման տեխնոլոգիայի և օրգանական աշխարհի միջև սահմանները կլինեն:
















 

Օքսֆորդում մարդանման ռոբոտը կբացի արվեստի իր առաջին ցուցահանդեսը՝ բաղկացած հեղինակային աշխատանքներից (լուսանկարներ)