Հայտնի են դարձել Վուդի Ալենի նոր ֆիլմի սյուժեն և դերասանական կազմը

03:34 • 05.06.19

Հայտնի է դարձել, թե ովքեր կնկարահանվեն ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի նոր ֆիլմում: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Hollywood Reporter-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆիլմը, որի աշխատանքային անվանումը WASP2019-ն է,  ռոմանտիկ կատակերգություն է: Ըստ սցենարի՝ ամերիկացի զույգը կժամանի Սան-Սեբաստիան՝ մասնակցելու կինոփառատոնի: Եվ հենց այդտեղ կինը կսիրահարվի ֆրանսիացի մեծ ռեժիսորին, ամուսինը՝ մի իսպանուհու: Պատմությունը կունենա ռոմանտիկ և հումորային ավարտ:

Ֆիմում նկարահանվելու են Քրիստոֆ Վալցը, Ջինա Գերշոն, Լուի Գարելը և Ելենա Անայան:

Նշվում է, որ Սան Սեբաստանում ֆիլմի նկարահանումները կսկսվեն հուլիսին:

 

 

Հայտնի են դարձել Վուդի Ալենի նոր ֆիլմի սյուժեն և դերասանական կազմը