Պանկրատով-Չոռնիի կինը հայտնել է դերասանի հոսպիտալացման պատճառը
Ռուս հայտնի դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին արդեն տանն է, հանգստանում է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դերասանի կինը՝ Յուլյա Մոնախովան, տեղեկացրել է, որ վերջինիս հոսպիտալացման պատճառը ճնշման կտրուկ բարձրացումն է եղել:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներն այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Պանկրատով-Չոռնին ուշագնաց է եղել Մոսկվայում անցկացվող նկարահանումների ժամանակ, որից հետո նրան հոսպիտալացրել էին:
«Ճնշումը կարգավորել են հիվանդանոցում, արդեն տանն է և հանգստանում է», - ասել է դերասանի կինը:










