Բարի Ալիբասովը հիվանդանոցում նոր կտակ է գրել

17:15 • 06.06.19

Երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովը նոր կտակ է գրել։ Ինչպես նշում է РИА Новости-ն, այս մասին լրագրողներին հայտնել է նրա PR տնօրեն Վադիմ Գորոժանկինը։

«Բարի Ալիբասովը նոտար է կանչել այն հիվանդանոց, որտեղ բուժվում է թունավորումից հետո»,- ասել է Գորոժանկինը։

Ըստ նոր կտակի՝ պրոդյուսերը Մոսկվայում գտնվող իր 9 սենյականոց բնակարանն ու միևնույն շենքում գտնվող ևս 2 բնակարան թողնում է որդուն՝ Բարի Ալիբասով կրտսերին։ «Նա-Նա» խմբի գեղարվեստական ժառանգության իրավատերերը կլինեն խմբի մասնակիցներ Վլադիմիր Պոլիտովն ու Վյաչեսլավ Ժերեբկինը։

Մերձմոսկովյան շրջանում շուրջ 500 000 դոլար արժողությամբ ամառանոցը կժառանգի պրոդյուսերի կինը՝ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան։ Վերջինս կժառանգի նաև Ալիբասովին պատկանող արժեթղթերը, մուրհակները, տարբեր նախագծերում ունեցած համաներդրումները և այլ արժեքավոր փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ Ալիբասովը ծանր վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ խողովակներ մաքրելու համար նախատեսված հեղուկ էր խմել՝ շփոթելով այն հյութի հետ։ Բժիշկները նրա մոտ կերակրափողի 4-րդ աստիճանի, ստամոքսի 2-րդ աստիճանի և շնչառական ուղիների այրվածքներ էին ախտորոշել։

Հաղորդվում է, որ երաժիշտի վիճակը ծանր է, սակայն նա գիտակից է և կարողանում է ինքնուրույն շնչել։

Բարի Ալիբասովը հիվանդանոցում նոր կտակ է գրել