Հյութն ու խողովակներ մաքրելու հեղուկը շփոթած ՌԴ հայտնի երաժշտական պրոդյուսերի մահվան լուրը հերքվել է
ՌԴ հայտնի երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ Բարի Ալիբասովի մամուլի քարտուղար Վադիմ Գորոժանինը հայտնել է, որ արտիստի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ալիբասովը գտնվում է հիվանդանոցում: Նշվում է, որ նա շփոթել է հյութն ու խողովակներ մաքրելու հեղուկը` ստանալով ստամոքսի 4-րդ կարգի այրվածքներ: Նրա բժիշկը` Վիկտոր Շիլովը, հայտնել է, որ քիմիական նյութը ներթափանցել է օրգանի գրեթե բոլոր հյուսվածքները:
71-ամյա Բարի Ալիբասովը Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, առավել հայտնի է որպես «На-На» խմբի հիմնադիր:










