Հոսպիտալացվել է դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին. լրատվամիջոցներ
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են հայտնի դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնիի հոսպիտալացման մասին: Ինչպես հայտնում է Mash-ը, դերասանի ինքնազգացողությունը վատացել է այսօր առավոտյան:
Նա կորցրել է գիտակցությունը, ինչից հետո շտապօգնություն են կանչել: Բժիշկները նրա հոսպիտալացման մասին որոշում են կայացրել:
Ավելի ուշ հաղորդվել է, որ դերասանի ինքնազգացողությունը վատացել է նկարահանումների ժամանակ:
2018 թվականի ապրիլին հաղորդվել էր, որ արտիստը հիվանդանոց է տեղափոխվել՝ «լուրջ հիվանդության» պատճառով: Նա հետագայում հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ նրան կարճատև վիրահատության են ենթարկել:
2009 թվականին Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին ՌԴ ժողովրդական արտիստի կոչում է ստացել:











