Սելին Դիոնը Լաս Վեգասում համերգի ժամանակ հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ ամուսնու հիշատակին
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը շաբաթ երեկոյան Լաս Վեգասում համերգի ժամանակ հարգանքի տուրք է մատուցել կյանքից հեռացած ամուսնու՝ Ռենե Անժելիլի հիշատակին՝ բեմ դուրս գալով երեք որդիների հետ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, իր եզրափակիչ ելույթից հետո 51-ամյա մրցանակակիր երգչուհին՝ որդիների՝ 18-ամյա Ռենե Շառլի, 8-ամյա Նելսոնի և Էդիի ձեռքը բռնած, մեծ էկրանին ցուցադրել է երաժշտական պրոդյուսեր Ռենեի լուսանկարները:
Նա կյանքից հեռացել է 2016-ի հունվարին՝ 73 տարեկանում՝ երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:
Լաս Վեգասի Կեսարի պալատի հսկայական համերգասրահում աշխարհահռչակ երգչուհին համերգներ է տվել 16 տարի շարունակ:










