Նյու Յորքում կհանձնվի թատրոնի ոլորտում շնորհվող «Թոնի» մրցանակը

13:10 • 09.06.19

Հունիսի 10-ին Նյու Յորքի «Ռադիո Սիթի» սրահում տեղի կունենա թատրոնի ոլորտի «Թոնի 2019» մրցանակաբաշխությունը, որը կվարի հայտնի անգլիացի հումորիստ Ջեյմս Քորդենը, գրում է РИА Новости-ն։

Մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում առաջադրվել են Ջեֆ Դենիելսը («Սպանել ծաղրասարյակին»), Ադամ Դրայվերը («Այրի՛ր սա»), Բրայան Քրանսթոնը («Ցանց») Աննետ Բենինգը («Իմ բոլոր որդիները»), Լորի Մեթքալֆը («Հիլարի և Քլինթոն»), Ռութ Ուիլսոնը («Արքա Լիր») և թատրոնի այլ հայտնի դերասաններ։

Լավագույն ներկայացման համար «Թոնի» մրցանակի հավակնորդներից ցանկում, ի զարմանս ամերիկյան թատերաքննադատների, տարվա պրեմիերաներից ոչ մեկը չի ընդգրկվել։

Մրցանակը տրվում է 27 անվանակարգերում՝ շուրջ 700 լրագրողների քվեարկության արդյունքում։ Թատրոնի ոլորտում «Թոնի» մրցանակը շնորհվում է 1947թ․-ից և համարվում է կինոյի ոլորտում շնորհվող «Օսկար» մրցանակի թատերական համարժեքը։

Նյու Յորքում կհանձնվի թատրոնի ոլորտում շնորհվող «Թոնի» մրցանակը