Բարի Ալիբասովի որդին պատմել է հոր մոտ առաջացած բարդությունների մասին

12:07 • 10.06.19

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովի որդին «Комсомольская правда» թերթին հայտնել է, որ հոր մոտ թունավորումից հետո բարդություններ են առաջացել:

Երաժշտի որդու՝ Բարի Ալիբասով կրտսերի խոսքով՝ հայրը դեռ դեղորայքային քնի՝ սեդացիայի մեջ է, «որպեսզի նրա ամբողջ ուժերը վերականգնվելուն ուղղվեն»:

Նա նշել է, որ հայրը ստամոքսի և շնչառական ուղիների հետ կապված բարդություններ չունի, սակայն ստացած այրվածքներից մեկը «սխալ կերպով է սպիանում», ինչն աղիների խցանման վտանգ է ստեղծում:

Հիշեցնենք, որ Ալիբասովը ծանր վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ խողովակներ մաքրելու համար նախատեսված հեղուկ էր խմել՝ շփոթելով այն հյութի հետ։ Բժիշկները նրա մոտ կերակրափողի 4-րդ աստիճանի, ստամոքսի 2-րդ աստիճանի և շնչառական ուղիների այրվածքներ էին ախտորոշել։

Բարի Ալիբասովի որդին պատմել է հոր մոտ առաջացած բարդությունների մասին