Մահացել է «Սանտա Բարբարա» սերիալից դերասան Ջիմ ՄքՄուլանը
ԱՄՆ-ում 82 տարեկանում կյանքից հեռացել է կինոյի և հեռուստատեսության դերասան Ջիմ ՄքՄուլանը, հայտնում է Hollywood Reporter-ը՝ դերասանի կնոջը հղումով:
Մահվան պատճառ են դարձել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի բարդացումները:
1992 թվականին դերասանը նկարահանվել է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում: Նա խաղացել է գեներալ Մորգան Ֆենիմորի դերը: Նա նկարահանվել է նաև «Մալիբուի փրկարարները», «Դալլաս» և այլ հայտնի սերիալներում, ինչպես նաև՝ «Շենանդոահ» և մի շարք այլ ֆիլմերում:










