Rammstein խմբի աստղը հրաժարվել է սելֆի անել և կոտրել է երկրպագուի ծնոտը

03:25 • 12.06.19

Գերմանական Rammstein խմբի մեներգիչ Թիլ Լինդեմանը կոտրել է երկրպագուի ծնոտը: Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի հյուրանոցներից մեկում, որում կանգ էր առել խումբը: Այս մասին հայտնում է Bild-ը:

Լինդեմանի բարում նստած է եղել իր ծանոթի և ընկերուհու հետ միասին: Նրանց է մոտեցել Համբուրգի 54-ամյա բնակիչն ու խնդրել է սելֆի անել, սակայն երաժիշտը մերժել է: Դրանից հետո տղամարդը վիրավորել է Լինդեմանի ընկերուհուն:

Երգիչը պահանջել է ներողություն խնդրել կնոջից, ապա հարվածել է երկրպագուի դեմքին, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս ծնոտը: Rammstein խումբը միջադեպի վերաբերյալ դեռևս հայտարարություն չի տարածել:

Rammstein խմբի աստղը հրաժարվել է սելֆի անել և կոտրել է երկրպագուի ծնոտը