Ջեյք Ջիլենհոլն ու Ջեսիկա Չեսթեյնը կնկարահանվեն Tom Clancy’s The Division համակարգչային խաղի էկրանավորման մեջ

11:58 • 13.06.19

Ամերիկացի դերասաններ Ջեյք Ջիլենհոլն ու Ջեսիկա Չեսթեյնը կնկարահանվեն The Devision ֆիլմի գլխավոր դերերում: Ֆիլմը հիմնված է լինելու Tom Clancy’s The Division հայտնի համակարգչային խաղի վրա:

Ֆիլմի ստեղծման իրավունքը ձեռք է բերել ամերիկյան Netflix ընկերությունը, գրում է Deadline-ը:

Նախագծի ռեժիսորն է լինելու Դևիդ Լիթչը, որը նկարահանել է «Ջոն Ուիկ» և «Դեդփուլ 2» ֆիլմերը: 

Tom Clancy’s The Division առցանց խաղի առաջին մասը թողարկվել է 2016 թվականին: Այժմ այն խաղում է ավելի քան 20 մլն մարդ: The Division 2-ը թողարկվել է 2019 թվականի մարտին:

Ջեյք Ջիլենհոլն ու Ջեսիկա Չեսթեյնը կնկարահանվեն Tom Clancy’s The Division համակարգչային խաղի էկրանավորման մեջ