Disney-ը կվերաթողարկի Չիպի և Դեյլի արկածների մասին պատմող անիմացիոն մուլտսերիալը

04:29 • 13.06.19

Walt Disney ընկերությունը կվերաթողարկի «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» անիմացիոն մուլտսերիալը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության պաշտոնական կայքէջը, հաղորդում է Life.ru-ն:

Ըստ աղբյուրի՝  մուլտսերիալը կունենա 39 դրվագ, որից յուրաքանչյուրը կտևի յոթ րոպե: Սերիալի գլխավոր հերոսները կրկին կլինեն այդքան սիրված բուրունդուկներ Չիպն ու Դեյլը, որոնք էկրան կվերադառնան «թարմացված» տեսքով:

Մուլտսերիալում անիմացիոն ավանդական ոճին լրացնելու կգան ժամանակակից հումորային պատմությունները:

Նշվում է, որ սերիալը էկրան կբարձրանա 2019-ի նոյեմբերին:

«Չիպը և Դեյլը շտապում են օգնության» արկածային մուլտֆիլմը երկու բուրունդուկի և նրանց երեք ընկերոջ՝ մկնիկների և ճանճի արկածների մասին, որոնք միասին ստեղծում են փրկարարական ջոկատ: Ընդհանուր առմամբ, արդեն ցուցադրվել է մուլտֆիլմի 65 սերիա: