Մահացել է ամերիկացի դերասանուհի Սիլվիա Մայլզը

16:53 • 13.06.19

Իննսունչորս տարեկանում վախճանվել է ամերիկացի դերասանուհի Սիլվիա Մայլզը, որը «Կեսգիշերային կովբոյ» և «Մնաս բարով, գեղեցկուհիս» ֆիլմերում դերի համար «Օսկար» մրցանակի է ներկայացվել, գրում է Variety պարբերականը:

Դերասանուհու հարազատները հաստատել են նրա մահը: Մայլզի ամենակարևոր դերերից է եղել 1969թ.-ին «Կեսգիշերային կովբոյ» ֆիլմում խաղացած դերը: Այս ֆիլմում նկարահանվել են նաև ամերիկացի դերասաններ Դասթին Հոֆմանը և Ջոն Վոյթը: Չնայած դերասանուհին կադրում հայտնվել է ընդամենը 6 րոպե՝ դա բավական է եղել «Օսկար»-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվելու համար:

Երկրորդ անգամ դերասանուհին նույն անվանակարգում «Օսկար»-ի է ներկայացվել 1975 թ.-ին՝ «Մնաս բարով, գեղեցկուհիս» ֆիլմի համար:

Մայլզը նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում: 2002թ.-ին «Սեքսը մեծ քաղաքում»  հեռուստասերիալի մասերից մեկում նա մարմնավորել է տարեց կնոջ:

 

 

Մահացել է ամերիկացի դերասանուհի Սիլվիա Մայլզը