Ալեն Դելոնը հոսպիտալացվել է Փարիզում

21:37 • 14.06.19

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը ամերիկյան հիվանդանոց է տեղափոխվել Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ հոսպիտալացման պատճառ են դարձել միգրենի հաճախակի կրկնվող նոպաները:

83-ամյա դերասանի շրջապատից հայտնել են, որ վերջինս բուժզննություն է անցնում և այսօր արդեն պետք է հեռանա բուժհաստատությունից:

Ալեն Դելոնը 2017-ին հայտարարել էր դերասանական կարիերան ավարտելու մասին:  

 

 

Ալեն Դելոնը հոսպիտալացվել է Փարիզում