Мадам Х. Մադոննան նոր ալբոմ է ներկայացրել

20:30 • 14.06.19

Ամերիկացի հանրահայտ երգչուհի Մադոննան նոր ալբոմ է թողարկել՝ Madame X անվանման ներքո: Ալբոմը հասանելի է նաև Apple Music-ում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, սա երգչուհու տասնչորսերրդ ստուդիական ալբոմն է, որում 15 երգ է ընդգրկվել: Ստեղծագործությունները կատարվել են անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն:

Նախկինում երգչուհին արդեն ներկայացրել էր Crave, I Rise, Medellín, Dark Ballet և Future սինգլները, որոնք տեղ են գտել նոր ձայնասկավառակում: Future ստեղծագործությունը Մադոննան կատարել է Թել Ավիվում անցկացված «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի եզրափակչի ժամանակ:

Madame X ալբոմի գլխավոր հերոսուհուն Մադոննան բնութագրել է որպես գաղտնի գործակալի, որը ճամփորդում է աշխարհով մեկ և փոխում է կերպարանքը, պայքարում է ազատության համար և լույս է սփռում մթության մեջ:

 

Мадам Х. Մադոննան նոր ալբոմ է ներկայացրել