Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ռեփերների ցանկը (լուսանկարներ)
Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է ամենահարուստ ռեփերների վարկանշային աղյուսակը, որը հրապարակվել է ամսագրի կայքում:
Առաջին տեղում հայտնվել է Jay-Z-ն (իրական անունը՝ Շոն Քարթեր): Ավելի վաղ ամսագիրը պարզել էր, որ նրա հաշվին 1 մլրդ դոլար կա, իսկ եթե ավելացնենք կնոջ՝ Բեյոնսեի կարողությունը, ապա այն 1,4 մլրդ կկազմի:

Երկրորդ տեղում է Dr. Dre-ն՝ 800 մլն դոլարով, իսկ ամենահարուստ ռեփերների եռյակը եզրափակում է Diddy-ն՝ 740 մլն դոլար կարողությամբ:


Ամսագրի տվյալներով՝ Քանյե Ուեսթի կարողությունը 240 մլն դոլար է գնահատվում, Դրեյքինը՝ 150 մլն:


Ավելի վաղ ամսագիրը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը, որը գլխավորել էր երգչուհի Ռիհանան՝ 600 մլն դոլար կարողությամբ:










