Երգչուհի Ալսուն Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման է արժանացել

14:51 • 15.06.19

Ազգությամբ թաթար երգչուհի Ալսուն ՌԴ կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման է արժանացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Այդ կոչմանը երգչուհին արժանացել է հունիսի 14-ին, Բաշկորտոստանի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիյ Խաբիրովի ստորագրած հրամանագրով:

Նշվում է, որ այդ օրը երգչուհին հանդես է եկել Բաշկորտոստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ կազմակերպված համերգին: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ համերգին ներկա են գտնվել հազարավոր մարդիկ:

Ալսուն բեմից երախտագիտություն է հայտնել «նման բարձր գնահատականի համար» և խոստացել մենահամերգներ ունենալ հանրապետությունում: 

Երգչուհին անցյալ տարի արժանացել էր Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչմանը, իսկ 2010 թվականից նա Թաթարստանի ժողովրդական արտիստուհի է:

 

Երգչուհի Ալսուն Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման է արժանացել