Մահացել է «Մաշինա վրեմենի» խմբի թմբկահարը

22:47 • 16.06.19

Մահացել է ռուսական «Մաշինա վրեմենի» («Ժամանակի մեքենա») ռոք խմբի թմբկահար Սերգեյ Օստրոումովը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է խմբի առաջնորդ Անդրեյ Մակարևիչը:

Մահվան պաշտոնական պատճառները չեն նշվում, սակայն մեկնաբանություններում նշվում է, որ Օստրոումովի մոտ ուղեղի կաթված է տեղի ունեցել:

Երաժշտական խմբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Օստրոումվի մահը վրա է հասել հունիսի 16-ի վաղ առավոտյան: Նրա խոսքով՝ բժիշկները ողջ գիշեր պայքարել են երաժշտի կյանքի համար, սակայն փրկել չի հաջողվել:

Հուլիսի 4-ին կլրանար Օստրոումովի 54-ամյակը: Նա 2004 թվականից եղել է «Մաշինա վրեմենի» խմբի մշտական թմբկահարը:

 

Մահացել է «Մաշինա վրեմենի» խմբի թմբկահարը