Ներգաղթյալներին աջակցող նկար է հայտնվել Փարիզի Մարսյան դաշտում

22:04 • 16.06.19

Ֆրանսիացի նկարիչ Սայպը հսկայական որմնանկար («Արգելապատնեշներից վեր՝ Փարիզ») է պատկերել Փարիզի Մարսյան դաշտում՝ հաջակցություն ներգաղթյալների:   

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, լանդշաֆտային պատկերը նա նկարել է խոտի վրա կենսաբանական ներկերի միջոցով: Նկարն իրենից ներկայացնում է միմյանց բռնած մարդկային ձեռքեր և խեղդվող փախստականի: Նկարն ինքնաբերաբար կանհետանա, երբ դաշտում խոտն աճի:

Ֆրանսիական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նկարի պաշտոնական բացումը կկայանա Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է հունիսի 20-ին: Հեղինակի մտահղացմամբ՝ նկարը խորհրդանշում է աջակցությունը, որը Փարիզը ցուցաբերում է փրկված ներգաղթյալներին:  

Ներգաղթյալներին աջակցող նկար է հայտնվել Փարիզի Մարսյան դաշտում