Մոսկվայում հոսպիտալացվել է դերասանուհի Գալինա Վոլչեկը

18:28 • 16.06.19

Մոսկվայում հոսպիտալացրել են «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի առողջապահության վարչությանը մոտ գտնվող աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ դերասանուհի և ռեժիսոր Վոլչեկին գիշերը հոսպիտալացրել են և վիրահատել: Ներկա պահին Վոլչեկը գտնվում է Վիշնևսկու անվան վիրաբուժության կենտրոնում:

Միևնույն ժամանակ թատրոնում Վոլչեկի օգնական Եվգենյա Կուզնեցովան հայտնել է, որ գեղարվեստական ղեկավարը «հերթական բուժզննություն» է անցնում: