Բարի Ալիբասովը դուրս է գրվել հիվանդանոցից
ՌԴ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Բարի Ալիբասովը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա որդին՝ Բարի Ալիբասով կրտսերը:
«Նրա ֆիզիկական վիճակը լավ է, պետք է հետևել նրա կերակրափողի վիճակին: Ամեն ինչ պարզ կդառնա մեկ ամսվա ընթացքում»,- ասել է երաժշտի որդին:
Նա հավելել է, որ հոր մոտ դեռ հիշողության հետ կապված խնդիրներ են առկա, մասնավորապես նա ճանաչում է մարդկանց, սակայն չի հիշում՝ հիմա որ թիվն է: Որդու խոսքով՝ Ալիբասովը 3 տարուց Ղազախստանի վերականգնողական կենտրոններից մեկը կտեղափոխվի:
Հիշեցնենք, որ 71-ամյա Ալիբասովը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 4-ին: Նա շփոթել էր հյութն ու խողովակներ մաքրելու հեղուկը` ստանալով ստամոքսի 4-րդ կարգի այրվածքներ: Նրա բժիշկը` Վիկտոր Շիլովը, հայտնել էր, որ քիմիական նյութը ներթափանցել է օրգանի գրեթե բոլոր հյուսվածքները:










